News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով: Այս մասին, փետրվարի 21-ին, Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ նշել է  Արցապի Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացրած Արգենտինայի պատգամավոր Բրենդա Օստինը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արգենտինայի հայկական համագումարի  ներկայացուցիչ Նիկոլաս Սաբունջյանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել այս օրերի ընթացքում նրանց կատարած աշխատանքի համար եւ նշել, որ դիտորդների կողմից ստացված առաջարկությունները օգնում են Արցախին քայլ առ քայլ բարելավել  հանրաքվեների եւ ընտրությունների անցկացման ընթացակարգերը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բրենդա Օստին նշել է, որ ժողովրդավարական գործընթացին՝ հանրաքվեին դիտորդներ հրավիրելը խոսում է տվյալ երկրում պետական ինստիտուտների կայացվածության մասին:

«Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացի բարձր պատրաստվածությամբ, վերահսկողության մակարդակով, հանձնաժողովների անդամների աշխատանքով, ցուցակների ճշգրտությամբ, քաղաքացիների համախմբվածությամբ եւ իրազեկվածությամբ: Նույնիսկ մեզ՝ դիտորդներիս ուղղորդում էին, որպեսզի կանոններից դուրս ինչ-որ բան չանեինք: Երեւում է, որ բարդ եւ երկարատեւ աշխատանք է տարվել»,- նշել է Արգենտինայի պատգամավորը:

Շնորհավորելով հանրաքվեի անցկացման նման մակարդակ ապահովելու կապակցությամբ՝ Բրենդա Օստին հավելել է .«Սա խոսում է ժողովրդավարության զգացողության բարձր մակարդակի մասին»:

Այնուհետեւ, դիտորդների խնդրանքով, Աշոտ Ղուլյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների նախապատմությունը եւ պատասխանել նրանց հարցերին:

Ամփոփելով հանդիպումը՝ խորհրդարնի ղեկավարը նշել է. «Շնորհակալ ենք եւ անձնական, եւ մասնագիտական գնահատականների համար, քանի որ մենք առավել գործող տարբերակ չունենք աշխարհի հետ մեր մասին խոսելու համար, քան այս տարբերակն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Արցախի նախագահն ընդունել է միջազգային դիտորդների պատվիրակություններին
Նրանց շարքերում եղել են խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, գիտավերլուծական շրջանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ․․․
Ամենաշատ