News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախը շնչում է ժողովրդավարությամբ ու ազատությամբ, մինչդեռ կովկասի մնացած երկրներում դա չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինայը (Չեխիա), հաղորդում է «Արցախպրեսը»

«Մեզ միշտ սպառնում են Արցախ ժամանելու համար, բայց չնայած դրան, մենք դեռեւս նրանց «սեւ ցուցակում» չենք հայտնվել: Հանրաքվեն անմիջական կապ չունի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացի հետ: Սահմանադրությունն ուղղակի որոշակի իրավունքներ է ամրագրում, որին երեկ «կողմ» է քվեարկել Արցախի բնակչությունը: Հուսով եմ՝ միջազգային հանրությունը կտեսնի, որ այստեղի ժողովրդավարական ինստիտուտները կայացած են: Արցախի ձայնը միշտ պետք է լսելի լինի աշխարհին»,- ասել է Յարոմիր Շտետինայ եւ հավելել, որ Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարության դասեր է տալիս աշխարհին ու նաեւ ունի ինքնորոշման իրավունք:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նաեւ նշել է, որ հետագայում Արցախի ժողովուրդն ինքը կորոշի միանալ ՀՀ-ին, թե լինել անկախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ