News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ–ի Միջազգային մանկական արտակարգ հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է աշխարհի 4 երկրներում 1.4 միլիոն երեխայի հավանական սովամահության մասին: Խոսքը Հարավային Սուդանի, Նիգերիայի, Սոմալիի եւ Եմենի մասին է, հաղորդում է Lenta–ն ՝ վկայակոչելով BFMTV–ին։

Փորձագետների եզրակացության համաձայն, Եմենում թերսնմամբ է տառապում 462 հազար երեխա, Նիգերիայում նրանց թիվը հասնում է 450 հազարի։ Սոմալիում երաշտի պատճառով սովամահության եզրին է հայտնվել 185 հազար երեխա, մի քանի ամիս անց նրանց թիվը կարող է հասնել մինչեւ 270 հազարի։ Նույնքան երեխա սովի է մատնված նաեւ Հարավային Սուդանում։

ՅՈՒՆԻՍԵՖ–ի գործադիր տնօրեն Էնթոնի Լայքը հայտարարել է ողբերգության կանխման համար արագ միջամտության մասին։ «Մենք դեռ կարող ենք փրկել նրանցից շատերին»,– հայտարարել է նա։

Հունվարի 27–ին ՄԱԿ–ի արտակարգ օգնության տրամադրման համակարգող Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել է, որ Եմենում շարունակվող ռազմական հակամարտությունը սպառնում է իր մասշտաբներով սովամահության ամենամեծ նախադեպի պատճառը դառնալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ