News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամեն անգամ, երբ մենք հանգում ենք ինչ-որ պայմանավորվածությունների եւ որոշ փոխզիջումների, Ադրբեջանը մեկ քայլ հետ է անում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ նալբանդյանը, հաղորդում է DW հեռուստառադիոընկերությունը։

Հաղորդավարուհին նրան մի շարք հարցեր է ուղղել։

Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանի հետ փոխզիջման գաք տարածքային հարցի շուրջ։ Ըստ ձեզ՝ այն ինչպիսի՞ տեսք կունենա։

Դուք, ըստ երեւույթին, շատ լավ եք նախապատրաստվել հարցազրույցին, բայց Արցախի շուրջ հարց տվեցիք, որը չի համապատասխանում հակամարտության էությանը։ Դա տարածքային վեճ չէ, դա մարդու իրավունքների հարց է։

Տվյալ պահին ես վարկածային հարցեր եմ տալիս, եւ դա ոչ մի կերպ չի արտացոլում իմ նախապատրաստվածության մակարդակը:

Վարկածային, եթե նույնիսկ հարցը տարածքային վեճի մասին է։ Այդ Ադրբեջանն է այդպես ներկայացնում։ Դուք ադրբեջանական աղբյուրներից եք նախապատրաստել այդ հարցը։

Ոչ, բացարձակապես, Դուք սխալվում եք։

Լավ։ Բայց ես ձեզ կասեմ, որ դա հարց է մարդու իրավունքների վերաբերյալ, ինքնորոշման հիմնարար իրավունքի վերաբերյալ։ Դա այն հակամարտությունն է, որը համաշխարհային ասպարեզում, ըստ երեւույթին, առանձնանում է նրանով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, այսինքն՝ ԵՄ-ի անունից մոտեցում են մշակել, թե ինչպես այն կարելի է կարգավորել։ Եւ նրանք դա հակամարտության կողմերին են առաջարկել, իսկ հակամարտության կողմերն են նախեւառաջ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունն ու Հայաստանը։ Այդ մոտեցումներն արտացոլված են Մինսկի ԵԱՀԿ խմբի համանախագահների հինգ դիմումներում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի։ Եւ մենք Հայաստանի կողմից հայտարարել ու հայտարաում ենք, որ մենք պատրաստ ենք այդ հիման վրա գնալ կարգավորման։

Դուք կարո՞ղ եք ամեն դեպքում ասել՝ ինչպիսի՞ տեսք կարող է ունենալ փոխզիջումը։ Դուք ասում եք, որ ես վատ եմ նախապատրաստվել։ Եթե ես վատ եմ նախապատրաստվել, այդ դեպքում ասեք՝ ինչպիսի՞ տեսք ունի փոխզիջումը, որը հարմար է երկու կողմերին։

Փոխզիջման տեսանկյունից ես ասացի, որ հինգ դիմում կա եւ այնտեղ գրված է՝ ինչ է առաջարկվում։

Ի՞նչ է առաջարկվում, ի՞նչն է ձեզ հարմար։ 

Ահա նրանք առաջարկում են՝ Հայաստանը չի առաջարկում, նրանք են առաջարկում երեք սկզբունք։ Առաջինը՝ ուժ չկիրառելու կամ ուժային սպառնալիքի չկիրառելու սկզբունքը։ Ինչպես գիտեք, Ադրբեջանն ամեն օր սպառնում է  ուժ կիրառել եւ կիրառում է այն։ Երկրորդը ինքնորոշման իրավունքն է։ Եւ երրորդը տարածքային ամբողջականությունը։ Ահա այդ երեք սկզբունքները։

Ո՞ր երկրի տարածքային ամբողջականությունը։

Առհասարակ բոլորի տարածքային ամբողջականությունը՝ որպես միջազգային իրավունքի սկզբունք։ Ահա այդ սկզբունքների հիման վրա էլ պետք է լուծել հակամարտությունը։ Ադրբեջանն ասում է՝ ահա առկա է տարածքային ամբողջականություն՝ սակայն տարածքային ամբողջականության իր մեկնաբանությամբ։ Եթե շարժվենք այն մեկնաբանությամբ, որն այժմ Ադրբեջանը առաջարկում է, ապա այժմ չէին լինի ՄԱԿ-ի այսքան անդամ երկրներ, որոնք անկախ դարձան օգտագործելով հենց ինքնորոշման իրավունքը։ Առհասարակ խնդրի էությունը Արցախի Հանրապետության ինքնորոշումն է, որը ժամանակին հանրաքվե անցկացրեց, եւ բնակչությունը դրան կողմ քվեարկեց։

Այսպես, համանախագահների այդ առաջարկություններում ասվում է, որ Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բնակչության կամքի ազատ արտահայտմամբ, որը միջազգային իրավական ուժ կունենա։ Դա շատ խորը բանաձեւ է այն տեսանկյունից, որ այստեղ ամեն ինչ ասված է։ Ահա դրանից է վախենում Ադրբեջանը (եւ ասում-խմբ) ոչ՝ ։Մենք, ահա Արցախին կտանք այս եւ այն, իսկ միջազգային հանրությունն ասում է, որ ոչ, բնակչությունն ինքը պետք է որոշի՝ ինչպես ապրել եւ ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ։

Մնացածն արդեն համապատասխանաբար այլ տարրեր են, այսպես կոչված մադրիդյան սկզբունքներն ու տարրերը, որոնք առաջարկվել են 2007-ի նոյեմբերին։

Եւ ահա, համանախագահների այս առաջարկության հիման վրա էլ մենք վարում ենք բանակցությունները։ Սակայն ամեն անգամ, երբ մենք հանգում են որեւէ պայմանավորվածության կամ որոշ փոխզիջումների, Ադրբեջանը մեկ քայլ, իսկ երբեմն մի քանի քայլ հետ է անում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ