News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ:

«2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացել է հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ  համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից  87,6 %-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը։ Քվեարկության ընթացքին հետեւում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից, ովքեր դրական են գնահատել հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը՝ ընդգծելով ընտրությունների թափանցիկությունը եւ համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Նոր Սահմանադրությունը կոչված է շարունակելու առաջին Սահմանադրությամբ ամրագրված պետականաշինության ավանդույթները, նպաստելու երկրի ինքնիշխանության հետագա ամրապնդմանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ապահովմանը, պետական կառավարման համակարգի կատարելագործմանը, անկախ դատական իշխանության արմատավորմանը եւ տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխմանը։ Կարեւոր նորամուծություններից է օրենսդրական նախաձեռնության իրավունքի տրամադրման միջոցով հանրապետության քաղաքացիների ուղղակի մասնակցության ընդլայնումը պետական գործերի կառավարմանը, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխությանը։

Փետրվարի 20-ի հանրաքվեն դարձավ կամարտահայտության հերթական ակտ Արցախի ժողովրդի համար, որն իրացնում է միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված անկապտելի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ապագան։

Բոլոր միջոցներով, այդ թվում՝ ռազմական ճանապարհով Արցախի ժողովրդի տվյալ անկապտելի իրավունքը ճնշելու Բաքվի ձգտումը հանգեցրել է ռազմական հակամարտության եւ առ այսօր մնում է տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական աղբյուրը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը։

Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է։ Ադրբեջանի կողմից այդ փաստի անտեսումը, որն արտահայտվում է Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ժխտման մեջ, դեպի անցյալ վերադառնալու ձախողման դատապարտված փորձ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են սահմանադրական փոփոխությունների ընթացքը
Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ...
Բակո Սահակյանի մոտ քննարկել են սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչները...
Բակո Սահակյան․ Նոր Սահմանադրությունը օբյեկտիվ իրողությունների արտացոլումն է
Ինչ վերաբերում է հիասթափություններին, ապա ես դրա փոխարեն կնախընտրեի գործածել «ցավ» բառը։ Դա անդառնալի կորուստների ու զրկանքների ցավն է․․․
Շարմազանով. Ադրբեջանը իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին
Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը...
Այցելել եմ 7 ընտրատեղամաս եւ տպավորված եմ քվեարկության գործընթացով. Արգենտինացի պատգամավոր
Արցախի խորհրդարանի նախագահը հյուրընկալել է Արգենտինայից ժամանած դիտորդներին...
Ստեփանակերտ․ «Արցախ» ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները համարժեք են
«Համապատասխան կետը եղել է թե հին, թե նոր Սահմանադրությունում։ Ոչինչ չի փոխվել» ․․․
Ամենաշատ