News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձավ Բրյուսելում, Ստրասբուրգում և Վիեննայում փետրվարի 13-16-ը տեղի ունեցած վերջին իրադարձություններին ու հանդիպումներին:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի այցը համակարգվում էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի կողմից: Սա օտարերկրյա պաշտոնյայի կողմից ոչ պաշտոնական այցելություն էր եվրոպական մայրաքաղաք: Լեռնային Ղարաբաղի հարապետությունը իր միջազգայնորեն չճանաչված կարգավիճակի պատճառով չունի պաշտոնական հարաբերություններ եվրոպական դիվանագիտական մարմինների հետ:

Ղարաբաղի օմբուդսմենի մանդատն է ծառայել որպես մարդու իրավունքների գործունեությունը հսկող դիտորդ, կազմել հաշվետվություն մարդու իրավունքների խախտումների առնչությամբ, ինչպես նաև դիտարկել բողոքներ և խորհրդարանին նոր օրենսդրության մշակման խորհրդատվություն տրամադրել:

Անդրադառնալով իր այցի նպատակին՝ պրն. Մելիքյանը Բրյուսելի իր լսարանին ասաց. «Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր և ներգրավվածություն»: Այցի ընթացքում օմբուդսմենը հնարավորություն ունեցավ աշխատանքային հարաբերություններ հաստատել մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ:

Այս հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց 2016թ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշեց, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է:   Նա նաև ավելացրեց, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կոչ արեց միջազգային կազմակերպություններին հետաքննել և դատապարտել նման հանցագործությունները:

ԼՂՀ օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստեց, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»:

Ռուբեն Մելիքյանը նաև մեկնաբանեց փետրվարի 8-ին ռուսական բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսից Ադրբեջանին արտահանձնումը: Վերջինս մեղադրվում էր Ղարաբաղ մեկնելու և Ղարաբաղի մասին գրելու ենթադրյալ հանցագործության մեջ: Ըստ Մելիքյանի, դրանից կարճ ժամանակ անց մարդիկ, ովքեր եղել էին Ղարաբաղում, սկսեցին էլեկտրոնային սպառնացող նամանկներ ստանալ, ոմանք էլ չեղարկեցին դեպի Ղարաբաղ իրենց ճամփորդական ծրագրերը:

ՀԲԸՄ Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Դավիդյանն ասաց. «Եվրամիությունն իրականացնում է «ներգրավվածություն առանց ճանաչման» քաղաքականությունը, որը վերաբերվում է անկախ չճանաչված պետություններին, մասնավորապես Մերձդնեստրին (Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն), Աբխազիային, Հյուսիսային Կիպրոսին: Նույնը պետք է իրականացնել նաև Ղարաբաղում: Ինչ խոսք, Ադրբեջանի ղեկավարությանը հեշտ չէ կառավարել, քանի որ այս երկիրն ունի նավթ ու գազ: Ղարաբաղը մեկուսացնելու Ադրբեջանի մոլուցքին սատարելը կմեծացնի հետագա պատերազմների և բարբարոսական գործողությունների հավանականությունն ու հաճախականությունը, որի հանդուրժումը կնշանակի դեմ գնալ եվրոպական արժեքներին»:

Դավիդյանը շարունակեց խոսքը՝ ասելով. «Մենք մասնավորապես շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր oժանդակեցին պրն.  Մելիքյանի այցը և այս հանդիպումը կազմակերպելու հարցում: Հատուկ շնորհակալություն ԵԽ անդամ Ֆրանկ Էնգելին Եվրախորհրդարանում միջոցառումներ իրականացնելու համար»:

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական գործունեությունը: 1906թ-ին հիմնադրված այս կառույցը հանդիսանում է շահույթ չհետապնդող աշխարհում ամենամեծ հայկական կազմակերպությունը: ՀԲԸՄ Եվրոպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և խթանման, կրթության և մշակույթի, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդների վերապատրաստման բնագավառներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ