News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 22-ին կայացած հերթական նիստի ժամանակ միաձայն հավանություն տվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին եւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը պատգամավորի թեկնածուների գրանցման համար փաստաթղթերը ուղղելու 48 ժամ տրամադրելու որոշումների նախագծերին: ԿԸՀ-ի 7 անդամներն էլ այս նախագծերի ընդունմանը կողմ են քվեարկել: Նշված քաղաքական ուժերի կողմից ուղղված փաստաթղթերը ներկայացնելու վերջին ժամկետը կլրանա փետրվարի 24-ին, ժամը 18:00-ին:

Նշենք, որ մասնավորապես «ՕՐՕ» դաշինքը գրանցման համար չի ներկայացրել համապետական ընտրացուցակի 23-րդ համարը զբաղեցնող Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերը 4 տարի անընդմեջ Հայաստանում բնակվելու մասին: Իսկ 127-րդ տեղում գտնվող Սամվել Միքայելյանի համար ընդհանրապես ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ