News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Կամբոջան կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել միջամտությունն իր ներքին գործերին, հայտնում է «ՍԻնհուան»։

 «Մենք ԱՄՆ աշխատակազմին կոչ ենք անում հարգել չմիջամտելու ու ինքնիշխանության միջազգային սկզբունքները, նաեւ զերծ մնալ ներքին գործերին միջամտելուց»,- ասվում է Կամբոջայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Կամբոջայում ժողովրդավարության հիմքում ժողովրդի կամքն է, այլ ոչ թե օտար պետությունների արտոնությունները։

Տվյալ հայտարարության համար առիթ էր ծառայել ԱՄՆ-ի հայտնած մտահոգությունը «Կամբոջայի քաղաքական կուսակցությունների մասին օրենքում» փոփոխությունների կապակցությամբ։

Այդ օրենսդրական փոփոխությունները արգելում են դատվածություն ունեցող քաղաքական գործիչներին ղեկավարել կուսակցություններ, իսկ Գերագույն դատարանին իրավունք է տրվում լուծարել կուսակցությունը,ե թե դրա առաջնորդներից մեկը մեղավոր է ճանաչվում որեւէ հանցագործության մեջ։ Օրենքը նաեւ կուսակցություններին արգելում է կողմ արտահայտվել երկրի մասերի առանձնացմանը, նաեւ հրահրել անջատողականություն ու այլ գործողություններ, որոնք կարող են վնասել ազգային անվտանգությանը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ