News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Բնական ռեսուրսների նվազումն ու բնակչության թվաքականի աճը կարող են ապագայում պարենամթերքի պակաս առաջացնել։ Այս մասին նախազգուշացնում են FAO–ի փորձագետները՝ կոչ անելով պետություններին վերակազմակերպել պարենամթերային համակարգերը, ռացիոնալ օգտագործել հողային ու ջրային ռեսուրսները ու կրճատել հանածո վառելիքի արդյունահանումը։

FAO-ն մտավախություններ ունի, որ ապագայում բնական ռեսուրսների շահագործման աճի պատճառով մարդկությունը պարզապես չի կարողանա կերակրել իրեն։

«Արդեն ոչնչացվել է Երկիր մոլորակի անտառների կեսը, ստորգետնյա ջրերը արագ սպառվում են։ Սրընթաց կորում է կենսաբազմազանությունը։ Եթե այս միտումները պահպանվեն՝ ապա մոլորակը պարզապես չի կարողանա հաղթահարել այդ խնդիրը»,- նախազգուշացրել է ՄԱԿ-ի պարենամթերային անվտանգության գործակալության տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան իր զեկույցի նախաբանում։

Մինչեւ 2050 թ բնակչության թվաքանակը կհասնի գրեթե 10 միլիարդի։ Աճի նման տեմպերի հետեւանքով պարենամթերքի պահանջարկը կաճի 50 տոկոսով։ Փորձագետները կարծում են, որ կնվազի այն մարդկանց քանակը, որոնք ի վիճակի կլինեն լիարժեք սնվել։ Բայց նրանց կարծիքով միանգամայն իրատեսական է կառուցել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր մարդ կկարողանա լիարժեք սնվել։ Մոլորակի պարենամթերային համակարգերն ընդհանուր առմամբ կարող են կերակրել ամբողջ բնակչությանը, բայց դրա համար պետք է վերակազմակերպել դրանք։ Առանց այդ բարեփոխումների մինչեւ 2030 թ․ աշխարհում սովյալների թիվը կկազմի 600 միլիոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ