News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ կատարվող բարեփոխումները կհեշտացնեն քաղաքացիների հետ աշխատանքը՝ այն ավելի թափանցիկ դարձնելով: Այս մասին փետրվարի 23-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Հայեցակարգի նախագիծը հավանության արժանացավ:

Եղիազարյանի խոսքով՝ Ոստիկանությունը կթեթեւացնի վարչական ծանրաբեռնվածությունը, կպարզեցնի երթեւեկության բոլոր կանոնները, որտեղ հնարավոր է, կբարելավի տրանսպորտային հոսքի վերահսկողությունը: Դրանից զատ, փաթեթով առաջարկվում է երկու անգամ կրճատել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար ժամկետանց տուգանքների հավելագրման գանգատները: Եթե նախկինում դրա համար վարորդներին տուգանքի մինչեւ 50 տոկոսն էր նախատեսվում, ապա հիմա առաջարկվում է այդ գումարը կրճատել մինչեւ 25 տոկոս:

«Հիմա կրճատո՞ւմ ենք, թե՞ հանում: Առաջին հերթին դա է մարդկանց հետաքրքրում»,- հարցրեց վարչապետը:

«Ո՛չ, կրճատում ենք: 2 անգամ»,- հստակեցրեց Եղիազարյանը: «Թե՞ այնուամենայնիվ հանում եք»,- պնդեց վարչապետը:

«Դե հա, ստացվում է, որ հանում ենք»,- համաձայնվեց Եղիազարյանը:

«Չուզելով եք հանում»,- ժպտալով նշեց վարչապետը:

Նա Ոստիկանության ներկայացուցիչներին հանձնարարեց մեքենայատերերին մանրամասն տեղեկացնել առաջարկվող բարեփոխումների էությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ