News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում ապօրինի զինված խմբավորման անդամները խոցել են երկրի ՌՕՈւ երկու ուղղաթիռ ու պատանդառել օդաչուներից մեկին՝ Վրաստանի քաղաքացի Սոսո Օսուրաուլիին, հայտնում է «Սպուտնիկ Վրաստանը»՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն։

Միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել հունվարի 27-ին։ Օսուրաուլին Վրաստանի ԶՈՒ պահուստային գնդապետ է։ Խռովարարները նրան ազատ արձակելու համար 1 մլն դոլար են պահանջում։ «Փետրվարի 22-ին Կոնգոն Վրաստանի դեսպանատանը զգուշացրել է, որ ընդդիմադիր խմբավորումը պատանդառել է Վրաստանի մի քաղաքացու, մյուսը վիրավորված է, բայց անվտանգության մեջ է, բուժում է անցնում Գոմա քաղաքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կոնգոյում այդ գործով հետաքննություն է սկսվել։ «Հայտնի չէ, թե ինչու են Վրաստանի քաղաքացիները Կոնգո ժամանել։ Որքանով մեզ հայտնի է, նրանք նախկին զինվորականներ են ու Կոնգոյում են որպես անհատներ։ Իրավիճակը բարդ է, քանի որ նրանցից մեկը ապօրինի զինված խմբավորման պատանդն է»,- նշել են ԱԳՆ-ից։ Վրաստանի ԱԳՆ-ն կապ է պահպանում Կոնգոյի կառավարության հետ, որպեսզի պարզի կատարվածի մանրամասները ու պաշտպանի Վրաստանի քաղաքացու իրավունքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ