News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ոստիկանության կամայականությունների դեմ բողոքի ակցիայի ընթացքում 26 մարդ է ձերբակալվել։Reuters-ի փոխանցմամբ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, երբ նրանք սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։

Տասնյակ փարիզյան վարժարաններ են արգելափակման մեջ հայտնվել ոստիկանական բռնությունների դեմ ավագ դասարանցիների բողոքի ակցիայի պատճառով։ Դասերի փոխարեն դպրոցականները հավաքվել են Ազգի հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու ոստիկանական կամայականությունների դեմ։ Երիտասարդները բղավում էին «Վրեժ Տեոյի համար ու բոլորը ատում են ոստիկաններին։

Փարիզի իշխանությունները նախազգուշացրել են բոլոր դպրոցականներին, որ Ազգի հրապարակում կազմակերպված ակցիան թույլատրված չէ ու որ նման ցույցերին մասնակցությունը կարող է իրավական հետեւանքներ ունենալ։

Ֆրանսիայում անկարգությունների պատճառը Օնե- սու Բուա արվարձանում փետրվարի սկզբին տեղի ունեցած միջադեպն է, երբ ոստիկանները փաստաթղթերը ստուգելու պատրվակով կանգնեցրել էին 22-ամյա Տեոյին, այնուհետեւ նրա նկատմամբ մահակի գործածումով բռնություն կիրառել։ Երբ տղամարդուն հասցրել էին ոստիկանական բաժանմունք, նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր,բժիշկները ստիպված են եղել վիրահատել նրան։

ՄԻջադեպին մասնակցություն ունեցած հինգ ոստիկաններից մեկին մեղադրանք են առաջադրել բռնաբարության համար , մյուս երեքին՝ միտումնավոր բռնություն գործադրելու։ Տեոն երկու շաբաթ մնացել է հիվանդանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ