News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եւ Ուկրաինայի՝ կաթնամթերք արտադրողների ասոցիացիայի (ԿԱԱ) հետ համատեղ կկազմակերպի Կաթնամթերքի առաջին կովկասյան կոնգրեսը, որը տեղի կունենա 2017թ. մարտի 14-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Արեւելյան Եվրոպայի՝ Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 200 մասնակից, այդ թվում` կաթնամթերք արտադրող առեւտրային ֆերմերներ, վերամշակողներ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրներից, եւ պոտենցիալ ներդրողներ, միջազգային կազմակերպություններ եւ կառավարության ներկայացուցիչներ:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի ուսումնասիրել կաթնամթերային անասնաբուծության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական եւ գործարար մոտեցումները, որոնք հիմնված են իրական դեպքերի եւ տարածաշրջանի՝ կաթնամթերք արտադրողների եւ ֆերմերների միությունների փորձի վրա: Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ այլ երկրների ամենահաջողված ֆերմերային տնտեսությունների մենեջերները եւ մասնագետները կբացահայտեն իրենց հաջողության գաղտնիքները: Նրանցից ոմանք արդեն հասել են տարեկան մեկ կովից ավելի քան 10 հազար լիտր կաթ արտադրողության մակարդակին, եւ արտադրողականության նման մակարդակի հնարավոր է հասնել նաեւ Վրաստանում:

Կաթնամթերքի կոնգրեսի շրջանակներում կներկայացվեն ՊԳԿ-ի եւ ՎԶԵԲ-ի համատեղ ծրագրի՝ «Վրաստանի կաթնամթերքի արտադրության ոլորտում սննդամթերքի անվտանգության բարելավում՝ կարողությունների ստեղծման միջոցով» հիմնական դրույթները, ինչպես նաեւ կներկայացվեն առաջարկություններ կաթնամթերքի բիզնեսի հետագա զարգացման վերաբերյալ: 

Կոնգրեսի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Վրաստանում կաթնամթերք արտադրող առեւտրային ֆերմաներ, որտեղ արդեն հաջողությամբ կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ:

Կովկասի՝ կաթմամթերքի միջազգային կոնգրեսը գիտելիքների եւ տեխնոլոգիաների փոխանակման հարթակ կստեղծի տարածաշրջանի ֆերմերների եւ կաթնամթերային բիզնեսով զբաղվող այլ անձանց համար, ովքեր հետաքրքրված են ժամանակակից կաթնամթերային բիզնեսի զարգացման ուղիներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ