Երեւանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանի գործն արդեն ուղարկվեց դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության` համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը համաձայնվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Հարություն Խոստիկյանի առաջարկին` օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել եւ նպաստել ԵՊԲՀ համապատասխան դասախոսներիեւ նույն համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ոըսանող Սերյոժա Հովսեփյանի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն:
Հարություն Խոստիկյանն էլ նպաստել է կաշառքի միջնորդության հանցափորձի` կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն: Սերյոժա Հովսեփյանն էլ միջնորդի միջոցով պաշտոնատար անձին վերջինիս լիազրությունների շրջանակում գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փորձ է կատարել:
Վանիկ Գինոսյանին եւ Հարություն Խոստիկյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Սերյոժա Հովսեփյանին` 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գինոսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: