News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Apple-ից հայտնել են, որ շտկել են սխալը iOS 10.2.1. բջջային օպերացիոն համակարգում։ Մինչ այդ ծրագրային սխալի պատճառով iPhone հեռախոսները կարող էին անսպասելիորեն անջատվել։ Մեծամասամբ դժգոհում էին iPhone 6 եւ 6S մոդելների օգտատերերը, հայտնում է Oane–ը։

Ծրագրի կայուն աշխատանքը պետք է ապահովի iOS 10.2.1–ի համար թողարկված նոր թարմացումը։ Մինչ այդ փորձագետները կարծիք էին հայտնել, որ թերության պատճառը մարտկոցների խոտանն է։ Բայց Apple-ից պարզաբանել են, որ խնդիրը օպերացիոն համակարգի մեջ էր, ինչը թույլ է տվել շտկել թերությունը ծրագրային մակարդակով, առանց բուն սարքերը փոխելու։

Նոր ծրագրային թարմացման ներբեռնման արդյունքում 2015-ի արտադրության iPhone 6 եւ iPhone 6S  սմարթֆոնները այլեւ ս անսպասելիորեն չեն անջատվի։ Ընդ որում որոշ օգտատերեր արդեն հասցրել են հայտնել iOS 10.2.1–ի թարմացման հետ կապված նոր խնդիրների մասին։Նման դեպքում կարող են օգնել միայն Apple կորպորացիայի պաշտոնական սպասարկման կենտրոնների մասնագետները։ Ինժեներները շեշտել են, որ եթե շտկումը չօգնի ամբողջովին ազատվել խնդրից, ապա գոնե նվազագույնի կհասցնի սարքի անջատման դեպքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ