News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լատվիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից «այն անթույլատրելի իրավիճակի» մասին, երբ Ռիգայի օդանավակայանում անվտանգության ծառայությունը հրաժարվել է հարգել մուսուլմանական ավանդույթները ՝Լատվիայում ՄԱԷ նոր դեսպան Խանանի Խալֆանի Օբաիդ Ալի ԱԼ Մադխանիի հանդեպ, գրում է Delfi–ն։

Neatkarīgā rīta avīze-ի փոխանցմամբ, Ռիգայում հսկիչ անցակետում ԱՄԷ-ի կին դեսպանից պահանջել են հանել գլուխը ծածկող գլխաշորը՝ հիջաբը։ Արաբ դիվանագետը պահանջել է իրեն տանել օտար աչքերից հեռու որեւէ տեղ, ընդ որում համաձայնել է գլխաշորը հանել միայն կնոջ ներկայությամբ։ Սակայն օդանավակայանում նրան նման հնարավորություն չեն տվել։

Օդանավակայանում այս առթիվ պարզաբանել են, որ իրենց անվտանգության ծառայությունը հսկողությունն իրականացնում է ԵՄ ավիացիոն անվտանգության պահանջներին համապատասխան, ու կանոնների որեւէ մեկնաբանություն չի թույլատրվում։ Օդանավակայանը նույնատիպ բացատրություն է տվել նաեւ ԱՄԷ դեսպանատանը։Իսկ արաբական երկիրն էլ նշել է, որ Անվտանգության աշխատակիցները «ըստ երեւույթին չեն հասկանում դիվանագիտության ամբողջ փխրունությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ