News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի համար հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումների հավանականությունը առավել բարձր է առաջիկա տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է ԱՄՆ միջազգային հարցերով խորհրդի (Council on Foreign Relations) անդամ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, դիվանագիտության ու հակամարտությունների կարգավորման հարցերով Քենթուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Կավանոյի՝ Ղարաբաղին նվիրված զեկույցում։

Զեկույցում ասվում է, որ նոր հակամարտությունը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Հայաստանը պաշտպանելու պարտավորություններ ունի, Թուրքիան խոստացել է պաշտպանել Ադրբեջանին, Իրանն էլ երկու երկրների հետ էլ ընդհանուր սահմաններ ունի ։ Բացի դրանից Հարավային Կովկասը մի տարածաշրջան է, որի օգնությամբ ԵՄ-ն կարող է նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախումը։ «Նոր հակամարտության դեպքում կա վտանգ, որ անկարգություններ ու հումանիտար ճգնաժամ կսկսվեն Հայաստանում ո ւ Ադրբեջանում, կամ հարեւան պետություններում, ինչը կարող է հանգեցնել արածաշրջանում Ռուսաստանի ավելի մեծ ռազմական միջամտության», նշվում է զեկույցում։

Ըստ հեղինակի՝ հակամարտությունը կարող է բռնկվել սադրանքի կամ էլ պատահական ռազմական գործողությունների հետեւանքով։ Փորձագետը շեշտում է, որ անգամ փոքր սխալ հաշվարկը կարող է հանգեցնել բախումների։ Համեմատաբար փոքր ռազմական բախումներն էլ կարող են օգտագործվել քաղաքական միավորներ շահելու կամ մարտի դաշտում գերազանցություն ստանալու համար, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը կարող է նախաձեռնել փոքր գործողություն, որպեսզի ստանա ժողովրդի աջակցությունը, որը բողոքում է վատ ղեկավարությունից ու շարունակվող տնտեսական անկումից։ «2016-ի ապիլին բռնկված հակամարտությունը ցույց է տվել այդ ռազմավարության արդյունավետությունը»,- ասվում է զեկույցում։

Սակայն արտաքին խաղացողները նոր լայնածավալ համակարտությունից ոչինչ չէին շահի, այնպես որ արտաքին միջամտությունը հիմա մտահոգության առարկա չէ։ Փորձագետները նշում են , որ Ռուսաստանը որոշակի օգուտ է ստանում անկայունությունից ու եկամուտ՝ զենքը երկու կողմեերին վաճառելուց, սակայն այդ նույն փորձագետները քիչ հավանական են համարում Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ ուղիղ դիմակայությունը, նաեւ Իրանի ներգրավվածությունը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ շահերին, ապա ԼՂՀ շուրջ լայնածավալ ռազմական գործողությունները սպառնալիքի տակ կդնեն ԱՄՆ-ի զգալի հաջողությունները, որոնք նա ձեռք է բերել վերջին 25 տարիներին ՝ «Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի անկախությաննաջակցելու, նաեւ դրանց քաղաքական ու տնտեսական զարգացմանը նպաստելու գործում»։ Բացի դրանից կվտանգվեն ԱՄՆ երկու հիմնական նպատակները՝ դրանք են Ռուսաստանի ռեւանշիստական տրամադրությունների զսպումը ու ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման համար նոր ցանցի կառուցումը։ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են ավելի բարդացնել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առանց այդ էլ անհանգիստ հարաբերությունները, հնարավորություն բացելով Հարավային Կովկասում ռուսական ռազմական ու քաղաքական ազդեցությունն ընդլայնման համար», ասվում է զեկույցում։

Նաեւ շեշտվում է, որ Ղարաբաղում նոր հակամարտությունը կանդրադառնա նաեւ ԱՄՆ-Իրան ու ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունների վրա։ Վերջապես հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերը ԵԱՀԿ առաջին ջանքերից են, իսկ առաքելության ձախողումը կհեղինակազրկի կազմակերպությանը, նաեւ վատ կանդրադառնա ԱՄՆ-ի վրա, որը սկզբից եւեթ զգալի դերակատարում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ-ում։

Զեկույցում առաջարկվում են կանխարգելիչ միջոցառումներ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։ Հեղինակի խոսքով նման միջոցառումներից մեկը կարող է լինել միջնորդությունը ԵԱՀԿ-ից ՄԱԿ-ին հանձնելը։ Բացի դրանից ԱՄՆ-ն կարող է հայտնել, որ դուրս է գալիս Մինսկի խմբի կազմից, ինչը կխախտի հավասարակշռությունը ու կստիպի, որ կողմերը կշռադատեն իրենց քայլերը։ ԱՄՆ-ն կարող է նաեւ ակտիվացնել ՄԽ համանախագահների գործունեությունը՝ որպեսզի նրանք աշխատեն կարգավորման ուղղությամբ,այլ ոչ թե կառավարեն հակամարտությունը,նաեւ կարող է պնդել, որ պահպանվեն վստահության բարձրացման միջոցառումները ։Այդ համատեքստում զեկույցում նշվում է, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, դրական է արձագանքել տվյալ առաջարկին։ «Եթե Բաքուն շարունակի արգելափակել այդ միջոցառումները, համանախագահ երկրները կարող են մտածել այլընտրանքային մեխանիզմի մասին՝ ստեղծելով նման հնարավորությունների սահմանի հայկական կողմում»,- նշված է զեկույցում։

Եվ վերջապես, եթե չլինեն խաղաղությանն ուղղված քայլեր,  կանխարգելիչ քայլերից մեկն էլ կարող է լինել տնտեսական օգնությանը ու մասնավոր ներդրումներին խոչընդոտելը, նաեւ Մինսկի խմբի ու Թուրքիայի միջև երկխոսության ընդլայնումը։

Էսկալացիան կանխելու համար ԱՄՆ-ին առաջարկվում են նաեւ միջոցառումների հետեւյալ կոնֆիգուրացիաները 1) ԱՄՆ կարող է աշխատել հրադադարի ռեժիմի անհապաղ վերականգնման ուղղությամբ։ Կողմերի ռազմական ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների՝ Ռուսաստանի նախաձեռնությանն աջակցելը ողջամիտ ու արդյունավետ քայլ էր, 2)  ԱՄՆ-ն կարող է աջակցել ՄԱԿ ԱԽ-ի  կողմից բանաձի ընդունմանը, որը կդատապարտի որեւէ լուրջ ռազմական գործողություն։ Եվս մեկ տարբերակ է հասցեական նշել ռազմական գործողություն սկսողին, եթե հայտնի է, թե որ կողմն է դա։ Աշխատելով գործընկերների հետ՝ ԱՄՆ-ն կպատժի էսկալացիա նախաձեռնող կողմին հրապարակային դատապարտման, տնտեսական օգնությունը դադարեցնելու կամ պատժամիջոցների միջոցով։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հեռանկարը մի կողմից խնդիր է,մյուս կողմից էլ՝ հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար»,- նշվում է զեկույցում։

Հաշվի առնելով մյուս խնդիրների՝ Ղրիմի, արեւելյան Ուկրաինայի, Սիրիայի հարցում դիրքորոշումների տարբերությունները, Ղարաբաղի հարցը կարող է ծառայել մերձեցմանը, քանի որ ՄԽ-ն հարթակ է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցության համար։ «Այստեղ դրույքները կարեւոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի ու նրա եվրոպական գործընկերների համար, բայց դրանք կենսականորեն կարեւոր չեն։ Ավելի ակտիվ մասնակցությունը կարող է ապացուցել համագործակցության հարցում Մոսկվայի պատրաստակամությունը՝ համեմատաբար փոքր քաղաքական կորուստներով։ Թրամփի վարչակազմն էլ կարող է իր հերթին ցույց տալ երկու մուսուլմանական երկրների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կառուցողական աշխատանքներ իրականացնելու իր կարողությունը»,- գրում է զեկույցի հեղինակը։

Շեշտվում է նաեւ որ համանախագահները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն կողմերի վրա, եւ ոչ թե շարունակեն պասիվ մոտեցումը։ Փորձագետն առաջարկում է Թուրքիային ավելի շատ ներգրավել քննարկումներին ու չմոռանալ Իրանի մասին՝ Թեհրանին ներգրավելով որպես խնդրին լավատեղյակ երկիր, որը շահագրգռված է կայունություն ու կարգավորում ապահովելու հարցում։ «Վերհանելով համագործակցության առավելությունները՝ Լեռնային Ղարաբաղը կարող է դառնալ աստիճան՝ ԱՄՆ-Ռուսաստան ավելի ակտիվ համագործակցության ճանապարհին»,համարում է փորձագետը։

ԸՆդհանուր առմամբ զեկույցը Թրամփի վարչակազմին կոչ է անում ուշադիր հետեւել Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացմանն ու արագ գործել, կանխարգելիչ միջոցառումներով նպաստելով բռնություններից խուսափելուն, ռազմական գործողությունները զսպելուն, հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ