News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրեթե 100 իտալացի բուժաշխատողների հանդեպ քննություն է սկսվել աշխատանքից սիստեմատիկ բացակայելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նեապոլի հիվանդոցներից մեկում հետաքննությունը գրեթե 2 տարի է տեւել։ Արդյունքում պարզվել են աշխատանքից բացակայելու մի քանի հազար դեպքեր։

Իրենց պարտականությունները չկատարելու մեջ կասկածվում են 94 բժիշկ, որոնցից 55-ին տնային կալանքի տակ են վերցրել։

Աշխատանքից բացակայելու պրակտիկան հնարավոր է դարձել աշխատանքի գալիս քարտերի գործածման նորամուծության շնորհիվ։ Օրինակ երկու սանիտարներ ամեն օր իրենց 20 գործընկերների փոխարեն նրանց քարտերով ֆիքսում էին նրանց աշխատանքի գալն ու գնալը։

Ի դեպ աշխատանքի չներկայացողներից մեկն էլ այն ծառայության աշխատակիցն էր, որը իբրեւ պետք է հետեւեր մնացածի հաճախումներին։ Նա հիվանդանոց ներկայանալու փոխարեն այդ ժամերին հյուրանոցում խոհարար էր աշխատում՝ հավելյալ գումար վաստակելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ