Համացանցում հայտնվել է Նոր Օրլեանում բազմության վրաերթի վայրի տեսագրությունը: Տեսագրությունը տեղադրված է YouTube-ում:
Ժապավեններում մի քանի ջարդուխուրդ եղած ավտոմեքենաներ են երեւում: Դեպքի վայրը շրջափակված է:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Նոր Օրելանի կենտրոնում շքերթի ժամանակ: Վերջին տվյալներով` 28 մարդ է տուժել, նրանցից 21-ը հիվանդանոցում է: