«Աթա-Մեքեն» ընդդիմադիր կուսակցության տասը կողմնակիցներ առավոտյան ձերբակալվել են Բիշքեքի օդանավակայանի շրջակայքում 2 օրով` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու պատճառով: Այս մասին RIA Novosti-ին հայտարարել են կուսակցության քարտուղարությունում:
Նշվում է, որ կուսկացության ձերբակալված անդամների նկատմամբ վարչական գործեր են կազմվել եւ փոխանցվել շրջանային դատարան:
Հիշեցնենք, որ կիրակի օրը ձերբակալվել է «Աթա-Մեքեն» կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Տակաբաեւը: