News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական Բանդունգ քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

«Ներկայում մենք կառավարական շենքում ենք: Ռումբի պայթյունի մասին տեղեկություն ենք ստացել»,- գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Պայթյունից հետո, ըստ տեղեկությունների, շենքում փոխհրաձգություն է սկսվել հարձակվողի եւ ուժայինների միջեւ: Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահները ձերբակալել են հարձակվողին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ