News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում պանդան կերել է այծին, հաղորդում է China News գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Լեշամ քաղաքում։ Տեղի բնակիչները նկատել են Մուպինի մերձակայքում սարերից իջնող պանդային, որտեղ վերջինս թափառել է մոտ 20 րոպե, ինչից հետո հարձակվել այծի վրա։ Ավելի ուշ համացանցում արյունոտված ոսկորների լուսանկարներն են հայտնվել։

Միջադեպի մասին տեղեկություն ստանալով՝ անտառային վարչության աշխատակիցները դեպքի վայր են ժամանել։

Նույն օրը Լեշան քաղաքում նկատել են եւս մեկ վայրի պանդայի, սակայն բնակիչների խոսքով՝ այն ուղղակի հանգստանում էր թփուտներում։

Նշվում է, որ «վայրի պանդան կերել է այծին» հեշթեգը «Վեյբո» միկրոբլոհում 1.75 մլն դիտում է հավաքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ