News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի բնակիչ Չաք Ուիլյամսը ավելի քան 360 հազար դոլար է հավաքել մանկական տրոլ խաղալիքի համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսքով, հաղորդում է The Independent–ը։

Տղամարդը դիտմամբ անբնական փոքրիկ ձեռքերով եւ աչքերի տակ մեծ կապտուկներով տիկնիկ է սարքել։ Տրոլի մաշկը նկարիչը ներկել է նարնջագույն՝ որպես արհեստական արեւայրուք։ Խաղալիքի ձեռքին Android համակարգով սմարթֆոն է։

Տիկնիկը մերկ է եւ, այսիպոսվ, «առավել խոցելի»։ Նախապես Ուիլյամսը նախատեսում էր Kickstarter –ում 38 հազար դոլար հավաքել , սակայն նրա ստեղծագործությունը շատ հանրաճանաչ դարձավ։

Ներկա պահին նախագիծը 361 հազար դոլար է հավաքել։

Տղամարդը Թրամփ տրոլին անվանում է իր «բոլոր տիկնիկների հայր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ