Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հանրապետական կուսակցությունը ոչ մեկին որպես թիվ մեկ թիրախ, որպես թիվ մեկ մրցակից չի համարում: Այս մասին փետրվարի 27-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի համար թիվ մեկ մրցակից է համարվում Հայաստանի դեռեւս չլուծված խնդիրների փաթեթը: «Մենք փորձում ենք հաղթանակ գրանցել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ, այլ ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի: Ակնհայտ է, որ բոլոր ոչ իշխանական ուժերը կցանկանային, որ ՀՀԿ-ն իրենց դիտարկեր որպես հիմնական մրցակից: Դա կընդգծի ընդդիմադիր ճամբարում նրանց մեծ դերը եւ թույլ կտա լրացուցիչ ընտրազանգված ներգրավել»,- նշեց Աշոտյանը: