News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղն անպաշտպան չի մնա այն պատճառով, որ Հայաստանն զբաղված է խորհրդարանական ընտրություններով: Այս մասին փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի սահմանին նոր լարվածության հնարավորության մասին հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:

Նրա խոսքով՝ այս հարցի լավագույն պատասխանը «Երկրապահ» կամավորականների միության 11-րդ համագումարում տվել է երկրի նախագահը: «Հարեւանները մտածում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը կշեղեն սահմանների պաշտպանությունից, Լեռնային Ղարաբաղին անպաշտպան կթողնեն եւ Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծեն օգտվելու մեր, այսպես կոչված՝ «խոցելի» իրավիճակից: Ակնհայտ է, որ մեր Զինված ուժերը եւ ամբողջ հասարակությունը պատրաստ են արժանի պատասխան հարված հասցնելուն»,- ընդգծեց Աշոտյանը՝ շարունակելով, որ անհրաժեշտ է դատապարտել սահմանային վերջին միջադեպերը: «Բայց այդ միջադեպերը մեր Զինված ուժերի եւ ժողովրդի համար նաեւ հնարավորություն էին ցույց տալու, որ ներքին խնդիրները, ներքին իրավիճակը չեն կարող առաջնահերթություններից, անվտանգության հարցերից մեր ուշադրությունը բաժանել, շեղել»,- նշեց Աշոտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ