News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ փետրվարի 27-ին, հարցաքննվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Ասատուր Շահնազարյանը: Նա նշեց, որ 2015թ. հունվարի 28-ին հերթապահ է եղել, սակայն, հերթապահության ընթացքում քնել է եւ դեպքից ոչինչ չի հիշում:

«Ժամը 06:10 րոպե վերակարգի հերթապահություն եմ ընդունել, 10:30 դադարից հետո ծառայությունը թերի եմ կատարել, քնել եմ եւ իմ վաշտում շարժ է տեղի ունցել, տղաները առաջին հրետանային մարտկոց են բարձրացել` խմիչք օգտագործելու»,-ասաց նա:

Նա նշեց, որ ամբաստանյալներից միայն Վարազդատ Սաֆարյանին է ճանաչում, մյուս չորս ամբաստանյալներին ընդամենը ինստիտուտում է տեսել: Նրա խոսքով, սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին եւս չի ճանաչում, իսկ նրա սպանության մմասին միայն առավոտյան է լսել:

Դատարանը հրապարակեց Ասատուր Շահնազարյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի իր հերթապահության ժամանակ պահասենյակում մի խումբ կուրսանտներ ոգելից խմիչք են օգտագործել, այնուհետեւ սուրճ են պատրաստել, ինքը դիտողություն է արել, որ հանգստություն պահպանեն: Այնուհետեւ քնել է, առավոտյան էլ իրենց հարցրել են` կուրսանտ Հայկազ Բարսեղյանին տեսնող եղել է, իր կողքին կանգնած կուրստաներից մեկն էլ պատասխանել է` այո, այդ ժամանակ  Վաչե Սահակյանը մոտեցել է իրենց եւ հարցրել, թե ինչ են տեսել:

«2:30-ին քնել եմ, հետո արթնացել եմ, տեսել եմ, որ օրապահը չկա: Մտել եմ ննջարան եւ արթնացրել Արթուր Սիմոնյանին եւ ասել, որ ծառայությունը նորմալ տանի, բայց տեղում չի գտել նրան կրկին: Աչքս կպել է, քնել եմ, Արթուր Սիմոնյանի ձայնից եմ արթնացել նորից, քանի որ զորամասի հերթապահն էր եկել: Էդ գիշեր Արթուր Սիմոնյանը լոգարան է մտել, մի քանի հոգու տեսել է, սակայն, ասում ա, որ ոչ մեկի դեմքը չի հիշում: Բայց հնարավոր ա, որ հիշումա , բայց խուսափում ա ասել, մենք բոլորս էլ մեղքի զգացում ունենք, որ Հայակզի հետ նման բան ա պատահել»,-նախաքննական ցուցմունքում ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ այդ օրը գիշերը զինվորական հագուստով, օձիքը վերեւ բարձրացրած մեկին է տեսել, որը վազել է. «Զինվորական բաճկոնով, օձիքը վերեւ իջավ ներքեւ, Վաչեին ասացի, նա ասաց` լավ ու հեռացավ: Որեւէ մեկին դժվարանում եմ նմանեցել այդ վազողին, որովհետեւ մի պահ եմ նկատել նրան»:

Նա նաեւ իր ցուցմունքում նշել է, որ, երբ առավոտյան ասել են, որ Հայկազ Բարսեղյանին սպանել են, Վարազդատ Սաֆարյանը սկսել է դողդողալ:

«Երբ իմացավ սպանության մասին, ինձ անընդհատ փորձում էր համոզել, որ մարտկոցից շուտ է իջել: Բայց ես հիշում էի, որ  Դավիթն ու Վարազդատը 00:00-ի սահմանում են մարտկոցից իջել: Երբ աստիճաններից իջնում էին, ասացի` գնացեք քնելու, Վարազդատը բան չասաց, բայց հոտից զգացի, որ ալկոհոլ են խմել: Երբ արդեն բոլորս իմացանք, որ Հայկազին կախված վիճակում են գտել, Վարազդատը սկսեց դողդողալ, բոլորից ծխախոտ էր ուզում»-ասել է նա:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ