News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բրյուսելում մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Նշենք, որ Հայաստանի նախագահը փետրվարի 26-28-ին աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում:

Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հանրապետության նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի եւ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաեւ նախագահ Սարգսյանի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:

Հանրապետության նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաեւ հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ