News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Google-ի կողմից ավտոմատ կառավարման համակարգերի վրա աշխատելու համար ստեղծված Waymo ընկերությունը Uber եւ Otto ընկերություններին դատի է տվել: Հայցում նշված է, որ նրանք Google-ից գողացած տեղեկություններն օգտագործում են ավտոպիլոտի սեփական համակարգեր ստեղծելու համար, փոխանցում է Motor-ը:  

Waymo-ի հայտարարության մեջ նշված է, որ իր նախկին առաջատար ինժեներ Էնթոնի Լեւանդովսկին, որը հետագայում հիմնել է Otto-ն (ավելի ուշ այն գնել է Uber ընկերությունը), ծառայողական նոթբուքի օգնությամբ մոտ 10 գիգաբայթ ծավալով խիստ գաղտնի ֆայլեր է ներբեռնել:

Լեւանդովսկին իբր 14 հազար փաստաթղթեր, այդ թվում՝ գծագրեր, տեխնիկական տարբեր տեղեկություններ եւ թեստերի արդյունքներ պատճենել է այլ կրիչի վրա, ապա անցկացրել աշխատանքային համակարգչի մեջ: Հայցում նշվում է Google-ից  Uber կամ Otto տեղափոխված այլ աշխատակիցների հետ պատահած համանման դեպքերի մասին եւս:

Waymo-ից նշել են, որ Լեւանդովսկու գողության մասին հայտնի է դարձել իր իսկ սխալի շնորհիվ՝ նա պատահաբար ուղարկել է այն նամակի պատճենը, որը Google-ում նախատեսված է եղել Uber-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ