News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերի անընդհատ հետաձգումը դժգոհություն է առաջացրել սպանված կուրսանտի հարազատների մոտ: NEWS.am-ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը նշեց, որ նիստերի անընդհատ հետաձգման մեջ որեւէ միտում չի տեսնում, բայց պետք է հաշվի առնել այն, որ ինչքան անցնում է  ժամանակը, այնքնա քրեական գործով որպես վկա ճանաչված կուրսանտները քիչ բան են հիշում կատարվածից:

«Վկան, երբ ասում ա, որ երկար ժամանակ է անցել դեպքից, չի հիշում մանրամասներ, պաշտպանական կողմի փաստաբանները որդոհվում են, թե ոնց չես հիշում: Հիմա նորից 20 օրով նիստը հետաձգեցին իրենց պաշտպանի միջնորդությամբ, ժամանակն անցնում է, իրենց մեղքով նիստերն հետաձգվում են, հետո էլ վկաների մասով դժգոհ են մնում»,-ասաց նա:

Արկադի Բարսեղյանի խոսքով, իր որդին սպանվել է հետագայում շատերի կյանքը փրկելու համար:

«Երբ վկաները ցուցմունք են տալիս, ես նայում եմ էդ չորս տականքների դեմքերին, նրանց դեմքը վայրենի արտահայտություն է ստանում, երբ վկաներից մեկը գրագետ, կոնկրետ, նորմալ պատմում է՝ ինչ է տեղի ունեցել: Եթե Հայկազի հետ էդ դեպքը չկատարվեր, իրանք ինստիտուտը վերջացնելուց հետո որեւէ զորամասում  ծառայության պետք է անցներին եւ վայ էն զորամասը, որտեղ որ նրանք պետք է ծառայեին, շատերի երեխեքը պետք է Հայկազի ճակատագրին արժանանային: Միգուցե իմ երեխան զոհ գնաց մնացածի փրկության համար, եթե Հայկազի հետ էդ դեպքը չլիներ, էս տականքները մնային, ավելի մեծ, վատ բաներ էին անելու»,-ասաց նա:

Նշենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով կա 25 վկա կուրսանտ, մինչ այս պահը հարցաքննվել է նրանցից 11-ը:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ