News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինյան «Աբու Սայյաֆ» խմբավորման ահաբեկիչները գլխատել են 70-ամյա գերմանացի պատանդ Յուրգեն Քանթներին: Reuters-ը հայտնում է, որ հոլովակում մաչետեով ահաբեկիչը Յուրգենին գլխատում է այն պատճառով, որ 600 հազար դոլար փրկագնի վճարման ժամկետը լրացել էր:

Ֆիլիպինների նախագահի խորհրդական Խեսուս Դուրեզան հայտարարել է, որ երկրի իշխանությունները բոլոր ջանքերը ներդրել են գերմանացուն փրկելու համար: Իսկ ՆԳ նախարարը հայտարարել է, որ պատանդը սպանվել է առաջին հերթին այն պատճառով, որ հիվանդ էր:

Գերմանիայի ԱԳՆ-ն չի հաստատել Ֆիլիպիններում Գերմանիայի քաղաքացու մահապատժի հոլովակի ստույգ լինելը: Այս մասին Բեռլինում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ հոլովակը դեռ չի դիտել, սակայն նման հաղորդագրության հայտնվելու փաստ «ցնցող է եւ սարսափելի»: Նրա խոսքով՝ «ներկայումս կառավարական համապատասխան ծառայությունները տեղեկությունը ստուգում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ