News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում փետրվարի 24-ի լույս 25-ի գիշեր տեղի ունեցածը ոչ թե բացահայտ հարձակում էր, այլ նախապատրաստում էր լայնածավալ գործողությունների: Այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

«Լայնամասշտաբ գործողություն հնարավոր է, սակայն եթե ապրիլը հիշենք, դա պատերազմի իմիտացիա էր: Ադրբեջանը փորձելու է նման բաներ անել, որ հասարակության ուշադրությունը շեղի ներքին խնդիրներից: Մենք պետք է մեր անելիքները որոշենք. սահմանն այն աստիճանի պետք է պահել, որ ցանկացած առաջխաղացում հակառակորդի մոտ ծիլ տալու պահին ոչնչացվի: Եթե ապրիլյան գործողությունները վերհիշենք, ադրբեջանական կողմը սկսել էր չեզոք գոտին նախապատրաստելով` ինժեներական աշխատանքներ, ականապատում, փոսերը խորացնել: Հիմա էլ էին նմանատիպ աշխատանք փորձում կատարել: Այնքան էլ ճիշտ չէ ասել, որ բացահայտ հարձակում է եղել, սա ավելի շուտ նախապատրաստում է լայնածավալ գործողությունների»,- ասաց Վովա Վարդանովը:

Հետախույզի խոսքով` եթե ապրիլին էլ ճիշտ ձեւով արձագանքեինք, այսքան կորուստ չէր լինի: Նրա կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը դասեր է քաղել. Այսօր բոլոր դիրքերում կան սարքավորումներ, որոնցով ցանկացած ժամի եւ եղանակի հնարավոր է հայտնաբերել հակառակորդի ինժեներա-սակրավորային կամ դիվերսիոն-հետախուզական խմբերի:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,-ասված էր Արցախի ՊԲ մամուլի հաղորդագրությունում:

Փետրվարի 27-ին ժամը 17:00-ի սահմաններում հակառակորդն իր 5 դիակներին դուրս էր բերել չեզոք գոտուց: Ըստ պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ