News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կորեական Samsung ընկերության թոփ մենեջերները երեքշաբթի օրը լքել են իրենց պաշտոնները՝ Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որը հանգեցրել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտին, հաղորդում է BBC–ն։

Երեքշաբթի օրը Հարավային Կորեայի դատախազությունը հայտարարել է , որ ընկերության փոխնախագահ եւ փաստացի նախագահ Լի Չժե Յոնին ու եւս չորս թոփ–մենեջերների մեղադրանքներ կներկայացվեն՝ կաշառք տալու եւ գումարները վատնելու մեջ։

Հայտարարությունից անմիջապես հետո իրենց պաշտոնները լքել են դատախազության նշած 4 թոփ–մենեջերներից 3–ը, այդ թվում՝ ընկերության փոխնախագահ Չհվե Կի–սոնն ու նախագահ Չան Չհու–կին։

Լի Չժե Յոնը ձերբակալվել է փետրվարի կեսերին կոռուպցիայի մեղադրանքով։

Ավելի վաղ հետաքննությունը պարզել է, որ նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհին՝ Չհվե Սուն Սիլը, ապօրինաբար խոշոր բիզնեսին ստիպում էր նվիրատվություններ անել իր հետ կապված երկու ոչ կառավարական հիմնադրամներ։ Լին մեղադրվում է այդ հիմնադրամներ գումարներ փոխանցելու մեջ։ Ըստ մեղադրող կողմից՝ Լին դրանցից մեկին 41 մլրդ վոն (36 մլն դոլար) է փոխանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ