News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտնել է, որ անհրաժեշտ է պատասխաններ ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի իշխանությունների միջեւ նախընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած շփումների մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»

«Մեզ անհրաժեշտ է պատասխաններ ստանալ։ Առաջ շարժվելու համար մեզ անհրաժեշտ է համոզվել, որ տեղի չի ունեցել որեւէ բան, որը չպետք է տեղի ունենար»․- ասել է Ռայանը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հիմա Կոնգրեսում իրականացվում է Թրամփի թիմի ու Ռուսաստանի միջեւ կապերի  երեք հետաքննություն։ Ռայանը չի ճշգրտել, արդյոք հետաքննությանը պետք է մասնակցի հատուկ դատախազը, բայց շեշտել է, որ անհրաժեշտ է անցկացնել երկկուսակցական հետաքննություն՝ համոզվելու համար, որ հավաքված հետախուզական տեղեկությունները կասկած չի առաջացնում։

Դեմոկրատները ուզում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետագա հետաքննությունը ստանձնի հատուկ դատախազը կամ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը։ Սակայն Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դեվին Նունեսը, որը ղեկավարում է հետաքննություններից մեկը, ասել է , որ ոչ մի ապացույց չի գտել այդ շփումների մասին ու չի ծրագրում ընդլայնել ընթացիկ հետաքննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ