News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 2-ին, ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին եւ նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը մեր երկում աջակցության կարժանանա նաեւ Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից:

Այն նաեւ դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան եւ տեղայնացնել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ ավելի, քան երբեւէ հետազոտությունները եւ մշակումները, ինչպես նաեւ գիտությունն ու տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար, եւ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Հանրապետության նախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի տեխնոլոգիական ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ՝ «Մայքրոսոֆթ»-ից մինչեւ «Նեյշնլ Ինսթրումենթս» Հայաստանում ունեն կենտրոններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում:

Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել իր գլխավորած ընկերության վերջին տարիների ձեռքբերումները, ընկերության զարգացման ուղղությամբ կատարված ներդրումներն ու նորարարական ծրագրերը՝ միտված ներկայացնելու այնպիսի արտադրանքներ, որոնք նվազեցնում են ծխախոտի հասցրած վնասը: «Ուրախ եմ, որ Հայաստանում եւս տեխնոլոգիաների եւ մարդկանց զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսեւորումը եւ տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման եւ այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար: Շատ ուրախ ենք այդ մոտեցման եւ համագործակցության պատրաստակամության համար»,- ասել է Դրագո Ազինովիչը եւ ընդգծել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերույթունը հետեւողական կլինի ՀՀ կառավարության հետ այսօր ստորագրված փոխըմբռնման շրջանակային հուշագրով ստանձնած հանձնառության իրականացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ