News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը


Բելֆաստ քաղաքում Ջոն Էդվարդսը մասնակցում է արտասովոր փորձի։ Նա մտել է դագաղի մեջ, որը թաղվել է քաղաքի կնետրոնական փողոցներից մեկում եւ հողի տակից համացանցային հեռարձակում իրականացրել։   Թոշակառուն ցանկանում է օգնել թմրանյութերից կախվածություն ունեցող եւ ընկճախտով տառապող մարդկանց, հաղորդում է  Belfast Live-ը։

Էդվարդսի խոսքով՝ երիտասարդ տարիքում ինքը թմրամոլ է եղել, սակայն  արդեն 25 տարի է անգամ չի մոտեցել արգելված նյութերին։ Walking Free կազմակերպության ղեկավարն ասել է, որ նրա նպատակն է կյանքի վերադարձնել հնարավորինս  շատ հիվանդ, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց։

Մարտի 1-ին թոշակառուն համբուրել է իր կնոջն, ապա  մտել  է համացանցով ու էլեկտրոնային ինովացիոն սարքավորումներով «զինված» դագաղ, որը թաղել են Ուիլոուֆիլդ Չերչ եկեղեցու բակում։

Երկու օրվա ընթացքում թոշակառուն կշփվի բոլոր ցանկացողների հետ՝ զրուցակիցների հոգիներում հույս սփռելու համար։ Տղամարդը կարող է ընդունել էլեկտրոնային նամակներ, SMS հաղորդագություններ կամ  չաթում հաղորդագրություններ՝ աշխարհի ցանկացած կետից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ