News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Երևանի Նոր Նորք համայնքում` «Մեգամոլի» առևտրի տարածքում, երթեւեկությունը կաթվածահար է եղել: Պատճառը «Երևան Սիթի» սուպերմարկետի կազմակերպված խաղարկությունն էր, որին հազարավոր մարդիկ էին մասնակցում:

Օգտատերերը համացանցում լուսանկարներ են հրապարակել և գրում են, որ խցանումները հասնում են մինչև 5 բալի՝ Նոր Նորք եւ Զեյթուն, Ավան վարչական շրջաններում։ Օգտատերերն ահազանգում են նաև, որ միջոցառման մի քանի մասնակիցներ ուշաթափվել են շոգից ու մարդաշատությունից:

«Համատարած վայրենություն ու անգրագիտություն։ Ամբողջ Մասիվ-Ավան տարածքը կաթվածահար վիճակ էր 3-4 ժամ, նույնիսկ Շտապ օգնության մեքենաները չէին կարողանում տեղաշարժվել։ Ձեր անկազմակերպ խաղարկությունները օնլայն կատարեք կամ մտածեք այլ բան»,- գրում է օգտատերերից մեկը։

Մեկ այլ օգտատեր էլ գրում է. «Խայտառակ անկազմակերպ միջոցառում, անիմաատ կաթվածահար երթևեկություն, Լրիվ իրանց ոճի մեջ, անցած անգամ էլ նույն ձև էր: Օնլայն անցկացնելը ինչ էր խանգարում: Թե հույս ունեին, որ հավաքված մարդիկ շնչաhեղձ եղած կվազեն սիթի ջուր առնելո՞ւ:Ամոթ: Ձեր կազմակերպած միջոցառումը ձեր սպասարկման և խանութի նման թերի է»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ