News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Բազալտե թելքից հայկական կոնստրուկցիաները պատրաստվում են արտահանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արգելի բազալտե թելքի գործարանի տնօրեն Էդիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ընկերությունը Եվրոպայում ավարտում է սերտիֆիկացման գործընթացը:

Կոտայքի մարզի Արգել գյուղում տեղակայված գործարանի ներդրումային ծրագիրը վերջերս արժանացել է կառավարության հավանությանը:

«Մենք քիչ էինք խնդրում: Նյութապես կարող ենք ինքնուրույն գործել: Ուզում ենք միայն, որպեսզի թույլատրվի շինարարության մեջ բազալթե կոնստրուկցիաներ կիրառել: Կառավարությունն ընդառաջեց մեզ: Հիմա խնդրում ենք շինարարական անհրաժեշտ նորմեր սահմանել: Ռուսաստանում դրանք արդեն կան, մնում է միայն տեղայնացնել դրանք»,- նշեց Գրիգորյանը:

«Հայաստանում ձեռնարկություններ կան, որոնց մատակարարումներ իրականացնում ենք: Մեր թելքից նրանք շինարարական կոնստրուկցիաներ են ստանում: Բայց կարելի է նաեւ շատ այլ բան ստանալ, օրինակ՝ մեր անօդաչու օդանավերի համար կմախք: Այսինքն՝ Հայաստանում կարող է շղթայական մի քանի ձեռնարկություն աշխատել: Դրանք միայն երազանքներ չեն: Օրինակ՝ Audi-ն արդեն անցնում է բազալտե պարույրների: Իսկ Չինաստանում պետությունն օգնում է տարեկան 30 հազար տոննա արտադրական հզորությամբ բազալտե թելերի գործարան կառուցել:

Հասկանալի է նման հետաքրքրությունը. բազալտե կոնստրուկցիաները 6.5-7 անգամ ավելի թեթեւ են պողպատից, ամրությամբ գերազանցում են 3 անգամ: Բացի այդ, դրանք կորոզիայի չեն ենթարկվում: Իսկ Հայաստանում բազալտը շատ լավ որակական հատկանիշներ ունի: Մնում է օգտվել դրանից»,- հայտարարեց Գրիգորյանը:

Ավելի վաղ ընկերությունը բազալտե թելեր էր արտահանում Ռուսաստան, բայց ռուբլու փոխարժեքի տատանումից հետո ստիպված եղավ դադարեցնել: Հիմա ավարտին են հասցնում եվրոպական մի քանի կազմակերպություններում սերտիֆիկացման երկրորդ փուլը:

«Մենք արդեն նախնական համաձայնություն ունենք Ասիայում աշխատող շինարարական երկու ընկերությունների հետ: Նրանց պատվերով սերտիֆիկացում ենք անցնում: Երբ գործընթացն ավարտվի, մեզ հետ կանոնավոր մատակարարումների պայմանագիր կկնքեն: Այսինքն՝ նորից կսկսենք աշխատել»,- ամփոփեց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ