ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ժամանել է Երեւան, որտեղ անվտանգության հարցերով հայ-ռուսական խորհրդակցություններ տեղի կունենան: ՌԻԱ Նովոստիին այս մասին երկուշաբթի ասել է Ռուսաստանի ԱԽ աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը:
«Նիկոլայ Պատրուշեւը Երեւան է ժամանել՝ անվտանգության հարցերով հայ-ռուսական խորհրդակցությունների անցկացման համար»,-ասել է նա: