News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում մի շարք բանկեր կին ձեռնարկատերերին արդեն ավելի մատչելի վարկեր են տալիս, եւ այս հարցում պատրաստ են օգնել եվրոպական կառույցները: Մարտի 7-ին այս մասին հայտարարեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչության ղեկավար Մարկ Դեւիսը՝ ներկայացնելով կանանց ձեռնարկատիրության աջակցության ծրագիրը:

Իզուր չէ, որ կանանց բիզնեսին վստահում են, հավելեց նա՝ այս ձեռնարկությունները ավելի բարեխիղճ են մարում վարկերը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Հայաստանում վարկառու կանանց շրջանում անվճարունակությունը կազմում է 5,5 տոկոս, տղամարդկանց շրջանում՝ 7,7 տոկոս: «Իհարկե, դիտարկումների ընտրությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ինչ-որ բանի մասին վկայում է»,- նշեց Դեւիսը:

Նրա խոսքով՝ կանանց ձեռնարկատիրության ծրագիրն իրականացվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ «Արեւելյան գործընկերության» բոլոր 6 երկրներում: Այդ նպատակով ՎԶԵԲ-ը 44 մլն դոլար է հատկացրել, որը պետք է ուղղվի մատչելի վարկեր տրամադրելուն:

Վարկավորման տեխնիկական աջակցությունը կցուցաբերեն Շվեդիայի կառավարությունը եւ Եվրամիության եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային գործիքը (NIF): Ստոկհոլմը 47 մլն շվեդական կրոն կհատկացնի (մոտ 5,2 մլն եվրո), իսկ  NIF-ը՝ 4,5 մլն: Եվս 0,9 մլն եվրո կհատկացնի ՎԶԵԲ-ի հիմնադրամը՝ վաղ անցումային տնտեսությունների համար:

Հայաստանում ծրագրին են միացել «Ամերիաբանկը» եւ ACBA Credit Agricole բանկը, իսկ շուտով պատրաստվում է միանալ «Արարատբանկը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ