News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում,  Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի դիմաց, վրացական TSO-008 պետհամարանիշներով «Մերսեդես G 500» մակնիշի (Բրաբուս) ավտոմեքենայի վարորդը, մեքենան վարելով մեծ արագությամբ, բախվել է բետոնե արգելապատնեշին եւ շուռ եկել: Մեքենան շրջվելուց հետո մոտ 50 մետրից ավելի սահել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած մեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ փրկարար ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ հրշեջ երկու մեքենա: Վթարի վայր են ժամանել նաեւ Երեւան քաղաքի քննչական բաժնի ճանապարհատանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները, որոնք տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո մեկնել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

Մեքենայի վարորդը՝ 37-ամյա Կարեն Մարտիրոսյանը, մահացել է հիվանդանոցում: Իսկ ուղեւորը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Ալսու Ֆատտախովան այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ վարորդը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ է, ով Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից է:

Լուսանկարները եւ տեսանյութը ` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ