News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին: Այս մասին «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լինելով ԼՂՀ-ի բնակչության անվտանգության երաշխավորը՝ Հայաստանը շարունակում է հետեւողական եւ կառուցողական ջանքերը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով հակամարտության խաղաղ լուծման ուղիներ որոնելուն: 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ վստահության վերականգնման ջանքերին: 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը շփման գծի երկայնքով իրավիճակի սրացումը հերթական անգամ ցուցադրեց հրադադարի ռեժիմի խախտման մեղավորներին բացահայտելու խնդիրը եւ ընդգծեց հրադադարի ռեժիմին հետեւելու վերահսկողության մեխանիզմների շուրջ համաձայնությունների անհապաղ եւ արդյունավետ իրականացման արդիականությունը, որոնք ձեռք են բերվել 2016 թվականին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում: Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումների շարունակական կոնսենսուսը թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը դիտարկել որպես արդյունավետ հարթակ՝ այս պետությունների միջեւ կառուցողական երկխոսության համար:

Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա, պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ եւ միայն երկխոսության, ոչ թե սպառնալիքի լեզվով կարելի է խաղաղության հասնել:

Մենք ելնում ենք նրանից, որ սեփական ճակատագիրը որոշելու՝ ժողովրդի իրավունքը ժամանակակից աշխարհակարգի անքակտելի մաս է կազմում: Եվ հենց այդ հիմքի վրա պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը: Միաժամանակ, հարկավոր է հաշվի առնել միջազգային փորձագիտական հանրության գնահատականը, որոնք կարծում են, որ Արցախի Հանրապետությունում հետեւողականորեն ժողովրդավարական պետականաշինություն է իրականացվում: 1991 թվականից ի վեր ԼՂՀ-ում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մրցակցային հիմունքով, իսկ 1998-ից ընտրությունների միջոցով նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ են ձեւավորվում: Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված քայլ, ԼՂՀ-ում ընտրություններն անցկացվում են հանրապետության ընտրական օրենսգրքին եւ միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխան»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ