News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2005 թվականից ի վեր Հայաստանում դատապարտյալների թիվը 48 տոկոսով ավելացել է: Այսպիսով,  Հայաստանը դարձել է այն երկրներից մեկը, որտեղ վերջին 10 տարում բանտերում դատապարտյալների մակարդակը ավելի է աճել: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի ուղղիչ համակարգի վերաբերյալ զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը մտել է բանտերում դատապարտյալների թվի աճի վատագույն ցուցանիշներով երկրների ցուցակի մեջ: Հայաստանում դատապարտյալների թիվը 2005 թվականի 2822-ից 2015-ին աճել է մինչեւ  3888:

Միեւնույն ժամանակ, զեկույցում նշված է, որ Հայաստանում տոկոսային արտահայտությամբ ցածր է դատապարտված կանանց (4,4 տոկոս) եւ արտասահմանցիների (3,2 տոկոս) թիվը:

Հետազոտված բոլոր երկրների թվում բանտարկյալների շրջանում մահացության ամենաբարձր մակարդակը Հայաստանում է (10,000 դատապարտյալին բաժին է ընկնում 95,5 մահվան դեպք):

Հայաստանում մեկ դատապարտյալի վրա տարեկան միջին ծախսը կազմում է 10,3 եվրո, ինչը 5 անգամ փոքր է Եվրոպայի խորհրդի մյուս երկրների միջին ցուցանիշից՝ 52,36 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ