News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին  այցելել է Աթենքի «Ճենազյան» եւ «Լեւոն եւ Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների եւ սաների հետ։

Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան եւ հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ հանդիպում է ունեցել Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսի հետ։ Վերջինս քաղաքապետարանի եւ անձամբ իր անունից աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին։ Հանդիպմանը քննարկվել են Նեա Զմիրնիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Կարեն Միրզոյանը հրավիրել է Ստավրոս Ցուլակիսին այցելել Արցախ։

Կայացել է նաեւ ԱԳ նախարարի այցելությունը «Խաձիկիրյակո» բարեգործական հիմնադրամ։ Կարեն Միրզոյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը, որի աջակցությամբ ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպվում են արցախցի երեխաների ճանաչողական այցեր դեպի Հունաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ