Հայաստանն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար: Մարտի 16-ին այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ավելի հեշտ է միակողմանի կարգով վիզային ռեժիմը հիմա չեղարկել, քան սպասել մինչեւ Էմիրությունները նույն ռեժիմը կսահմանեն Հայաստանի քաղաքացիների համար: Նույնիսկ միակողմանի չեղարկումը անչափ շահավետ կլինի զբոսաշրջիկներին, գյուղատնտեսության, անշարժ գույքի, առողջապահության ոլորտներում հնարավոր ներդրողներին ներգրավելու տեսակետից: Առանց վիզայի ռեժիմը սահմանվել է ստանդարտ պայմաններով (տարվա ընթացքում մինչեւ 180 օր):