News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը Հայաստանում մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում 4 երկրաշարժ է գրանցել: ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 9-ից մինչեւ 15-ը գրանցված երկրաշարժերից 20-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:

«ՍՊԾ» գործակալությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի ունեցած թույլ սեյսմիկ իրադարձություններից 4-ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 9-ին, ժամը 14:13-ին, M=1.4 Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արեւելք, մարտի 10-ին, ժամը 11:13-ին, M=1.0 Էջմիածին քաղաքից 27 կմ դեպի հարավ-արեւմուտք, մարտի 11-ին, ժամը 17:45-ին, M=2.0 Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւմուտք, մարտի 12-ին, ժամը 02:11-ին, M=2.1 Սիսիան քաղաքից 22 կմ դեպի հարավ-արեւմուտք: Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 10-ին 3-4 բալ (մագնիտուդ 2.8) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արեւելք, որին երկու օր անց հետեւել է 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրորդ ցնցումը:

Մարտի 13-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 6 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս: Տարածաշրջանից դուրս մարտի 14-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Նիկոբարյան կղզիների տարածքում:

Մարտի 13-ին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնից (Ռանգուն) 70 կմ դեպի հյուսիս: Վերջինիս հետեւանքով Յանգոն քաղաքից դեպի հյուսիս ընկած բնակավայրերում՝ զոհվել է 24 մարդ: Կան բազմաթիվ ավերածություններ, Յանգոն քաղաքի կենտրոնական շրջանները եւս կրել են վնասներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ