News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ  Փաշինյանը կտրվել է իրականությունից, ինչի մասին վկայում են նրա վերջին հայտարարությունները։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կտրվել է իրականությունից։ Քարոզչության ընթացքում այնքան է շենքերի ու ավտոտնակների տանիքներ բարձրացել, որ երեւի գլխապտույտի մեջ է ընկել ու նման հայտարարություններ է անում։ Արդեն չի զգում ոտքի տակի հողը, լրիվ կտրվել է իրականությունից»,– ասաց Շարմազանովը։

Նշենք, որ երեկ կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Շարմազանովի այն մեղադրանքներին, թե որոշ  քաղաքական ուժեր փորձում են Արթուր Սարգսյանի մահը  շահարկել նախընտրական քարոզչության շրջանում դիվիդենտներ շահելու նպատակով։

«Շարմազանովին ասեք, թող հստակեցվի, եթե  մեղադրանքները մեզ են ուղղված ես իրեն կպատասխանեմ: Էս պահին կարող եմ ասել՝ նա մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին։ Առհասարակ, նման քննադատություն մեզ որեւէ մեկը չի կարող ուղղել, որովհետեւ երբ որ Արթուր Սարգսյանը կալանավորված էր ու հացադուլի մեջ էր, առաջին օրվանից մենք զբաղվել ենք դրանով եւ մեզնից կախված մաքսիմում ջանքերը գործադրել ենք, որպեսզի նա օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հայտնվի ազատության մեջ»,–ասել էր Նիկոլ Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ