News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ընտրողները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը բարձրացրել են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգ ներդնելու հարցը: 

«Գյուղացուն շատ օգնած կլինեիք, եթե գյուղատնտեսությունն ապահովագրվեր կամավորության սկզբունքով: Այս կերպ աշխատատեղ կստեղծվեր, մեր աշխատատեղը թողած՝ ուրիշից ենք պահանջում»,-այսօր՝ մարտի 18-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է բնակիչներից մեկը՝ նշելով, ռիսկայնության պատճառով անմշակ հողեր կան, Բերդից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: 

Կարեն Կարապետյանը համաձայնել է. կառավարությունն այս տարի փորձնական ծրագրով 5 մլն եվրո է հատկացել գյուղատնտեսության ապահովագրության համար:  «Պիլոտային ծրագրի ներդրմամբ մենք կհասկանանք թույլ եւ ուժեղ կողմերը: Այսօր, ցավոք, հենց խոսում ենք ապահովագրությունից, ապահովագրողն ասում է՝ լրացուցիչ բեռ ես դնում իր վրա»,- նշեց վարչապետը:

Անդրադառնալով կամավոր ապահովագրության մասին քաղաքացու առաջարկին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ կամավոր ապահովագրության դեպքում անհրաժեշտ է ապահովել կոնկրետ ծավալ, հակառակ դեպքում համակարգը չի աշխատի: «Այսպիսով, մենք կգնահատենք ռիսկերը եւ կհասկանանք՝ եթե նման առաջարկությամբ հանդես գանք, ինչ արձագանք կստանանք: Հանկարծ չստացվի, որ լավ բանը սխալ սկսենք, քոքից կտրենք ու հետ ընկնենք»,- հավելեց Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ