News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքն այսօր` մարտի 19-ին, քարոզարշավ է իրականացնում Արմավիրի մարզում, որին մասնակցում են դաշինքի ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող թեկնածուներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Արամ Սարգսյանն իր ելույթում կոչ արեց ընտրողներին անպայման գնալ ընտրության եւ կատարել իրենց ընտրությունը:

«Ժողովուրդ, պարտադիր մասնակցեք ընտրության, սա մեր հորդորն է, մեր խնդրանքը, որովհետեւ, եթե չեք ընտրում դուք` ձեր փոխարեն ընտրում են ուրիշները: Եթե հոգնել եք բոլորից, եթե չեք ուզում կարդալ ծրագրերը, ապա նայեք դաշինքները, կուսակցությունները ներկայացնող մարդկանց եւ ըստ այդմ կատարեք ձեր ընտրությունը: Այս երկրում բազմաթիվ իրողություններ են տեղի ունեցել, նայեք, տեսեք, թե այդ մարդիկ որտեղ են եղել հոկտեմբերի 27-ին, ինչ արեցին այդ ուժերը դրանից հետո, ասացին` կբացահայտեն, թե կփակեն գործը, ինչ են ասում այդ ուժերը հիմա` ապրիլյան պատերազմից հետո: Կասեք` տարին մեկ անգամ գալիս ասում են իրենց ասելիքը, գնում են, բայց մենք միշտ ձեզ հետ ենք եղել` գազ, լույս են բարձրացրել, եղել ենք ձեզ հետ: Մեզ չի լինի համեմատել ուրիշների հետ, նայեք եւ ձեր ընտրությունն արեք»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ