News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախընտրական արշավը բավական ակտիվ է ընթանում: Մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա միաժամանակ հայտարարեց ընտրողներին զանգվածաբար կաշառելու մասին: Նրա խոսքով՝ բացառություն է կազմում Երեւանի կենտրոնը: Նա նշեց, որ դրանով հիմնականում զբաղված են 2 ուժեր, «դուք գիտեք՝ որոնք են, դրանցից մեկն իրեն ընդդիմադիր է ներկայացնում»: «Կարող եմ սԵղմ այսպես բնութագրել».,- ասաց Բագրատյանը:

Երկրի տնտեսության եւ իր ներկայացրած քաղաքական ուժի դիրքորոշման մասին խոսելիս Բագրատյանը հայտարարեց, որ իրենք հանդես են գալիս ազատ տնտեսության օգտին, իսկ տնտեսական վիճակն աղետալի է: «ԵՏՄ-ը մեզ կաշկանդում է»,- համոզված է Բագրատյանը: Նրա խոսքով՝ հիմա համագործակցության այնպիսի ձեւ է հաստատվել, որի պայմաններում Հայաստանը մշտապես զիջում է: Սակայն հույս կա, որ ինչ-որ բան կարող է փոխվել:

Քաղաքական կանխատեսումներին առնչվող հարցին պատասխանելիս Բագրատյանը կտրուկ հայտարարեց, որ սոցհարցումների արդյունքները չի մեկնաբանում: «Կա՛մ վատ, կա՛մ ոչինչ: Նախընտրում եմ ոչինչը»,- նշեց պատգամավորը:

Սեփական կուսակցության ծրագրի վերաբերյալ Բագրատյանը բարձր գնահատական արտահայտեց՝ հեգնանքով անդրադառնալով մրցակիցների ծրագրերին: Բագրատյանի քննադատության մեջ բացառություն էին կազմում ՀՀԿ-ի մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ