News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հաստատել է, որ մայրաքաղաք Կուալա Լումպուրի օդանավակայանում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի խորթ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով ԿԺԴՀ-ի քաղաքացիներ հանդիսացող նոր կասկածյալներ են հայտնաբերվել։ Նման հայտարարություն նա արել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք կարծում ենք, որ նոր կասկածյալները, այդ թվում այսպես կոչված վիպ անձինք սպանությանը մասնակից ԿԺԴՀ քաղաքացիներ են», - ասել է երկրի ոստիկանապետը։

New Straits Times պարբերականը՝ հղում անելով քննչական կոմիտեում գտնվող աղբյուրներին, մի քանի օր առաջ հայտնել է, որ «օդանավակայանում տեսախցիկների մանրակրկտորեն ուսումնասիրությունից հետո, ինչպես նաեւ կատարվածի գրեթե մեկ րոպեանոց վերականգնումից հետո, հայտնաբերվել է մի տղամարդ, որի տարիքը 30-ից մի փոքր բարձր է» ։ Ըստ պարբերականի՝ փորձագետները ենթադրում են, որ «հենց նա է հետեւել ամբողջ գործողության իրականացմանը եւ հարձակումից հետո հետեւել Կիմ Չեն Նամին՝ արձանագրելով նրա իրավիճակի կտրուկ վատթարացումը»։

Ճապոնական հատուկ ծառայություններից ստացված տեղեկությունից պարզ է դարձել, որ խոսքը Հյուսիսային Կորեայի քաղաքացի Չան Նամ Ունի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ